Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՍԻՐԻԱՅԻՑ



Եվրոպական միության արտգործնախարարները հունվարի 20-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Սիրիայում կռվող օտարերկրյա վարձկաններին անմիջապես լքել երկիրը։ Նիստի մասնակիցները կոչ են արել հարևան պետություններին քայլեր ձեռնարկել՝ զինյալ խմբավորումների մուտքը Սիրիա կանխելու ուղղությամբ:

Նշենք, որ «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» և «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումները հայտարարել են, թե մտադիր են ներխուժել Լիբանան, եթե «Հըզբոլլահ»-ն իր մարտիկներին չհանի Սիրիայից և բոլոր գերիներին ազատ չարձակի։

Խորագիր՝ Նորություններ


21/01/2014