Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԲԵՇՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼ ԵՆ



17-18-րդ դարերում Հաբեշստանի արքունիքում պետական բարձր պաշտոններ են վարել մի շարք հայեր։ Այդպիսին է եղել, դիցուք, վառոդագործի պաշտոնը, որը երկար տարիներ զբաղեցրել է մի հայ մասնագետ եւ հաբեշներին սովորեցրել, թե ինչպես պետք է պատրաստել վառոդ։ Ինքնին հասկանալի է, թե ինչ նշանակություն է ունեցել դա երկրի պաշտպանության գործում, եւ ինչ հեղինակություն է ունեցել հայ վառոդագործը։

Հաբեշները վստահել են հայերին։ Այդ մասին է վկայում Ղեւոնդ Ալիշանն իր «Սիսուան» գրքում։ 18-րդ դարի 60-70-ական թվականներին Հաբեշստանի պետական գանձապահությունը հանձնված է եղել Սեֆել անունով արաբկիրցի մի հայի։ 1762 թվականին` նրա մահից հետո, գանձապահի բարձր պաշտոնը վստահվել է դարձյալ հայի՝ Հովհաննես Թովմաջանին, սրա մահից հետո էլ՝ նրա որդի Պողոսին։

Չի կարելի կասկածել, որ մի ամբողջ երկրի գանձապահությունը հայերին հանձնարարելը գնահատումն է եղել նրանց հմտության եւ ազնվության։

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային


30/01/2014