Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՏԸ ԿԻՍԵՑ ԳԱՂԹՕՋԱԽԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ



«Բազմավեպ» հանդեսի վկայությամբ՝ Ֆրանսիայի Ռոն գետն ունեցել է վտակ, որը կոչվել է Հայկական։ Նման անվանակոչության պատճառն այն է եղել, որ գետի հովտում ապրել են մեծ թվով վտարանդի հայեր, ակտիվ մասնակցություն ունեցել մոտիկ վայրում կազմակերպվող տոնավաճառներին։ Փաստորեն, այդ վայրը որոշ առումով հայկականացված է եղել, եւ ահա վտակն էլ կոչել են Հայկական։

Բայց ժամանակ է անցել, եւ Ռոն գետի վտակն աստիճանաբար չորացել է, անհետացել։ Աստիճանաբար անհետացել է նաեւ փոքրիկ հայկական գաղթօջախը։ Ռոն գետի վտակը, այդպիսով, յուրովի կիսել է գաղթօջախի ճակատագիրը։

Խորհրդանշական փաստ շատ ու շատ հայ գաղթօջախների համար…

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային


30/01/2014