ԱՄՆ-Ն ԿՈՐՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Վերջին ժամանակներում ԱՄՆ-ն սկսել է կորցնել ռազմատեխնոլոգիական առավելությունը՝ զիջելով Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ֆրենկ Քենդալը։ Նա նշել է, որ Չինաստանի արագ զարգացմամբ ԱՄՆ-ի տեխնոլոգիական առավելությանն այնպիսի մարտահրավեր է նետվել, որն ինքը չի տեսել տասնամյակներ շարունակ, հատկապես՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Չինաստանի և Ռուսաստանի հետ հակամարտություն չեն ակնկալում, սակայն, քանի որ այդ երկրները զենք են վաճառում նաև այլ երկրների, ապա չի բացառվում, որ ամերիկացի զինծառայողները կբախվեն դրանց։
Խորագիր՝ Նորություններ