Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ С-300-Ի ՀԻՆԳ ԴԻՎԻԶԻՈՆ Է ՆՎԻՐԵԼ



Ռուսաստանը Ղազախստանին անվճար կհատկացնի С-300 զենիթահրթիռային համակարգերի հինգ դիվիզիոն: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, նշելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում:

Ավելի վաղ այդ համակարգերը ռուսական բանակում մարտական հերթապահություն էին իրականացնում: Պաշտպանության նախարարությունում կարծում են, որ այդկերպ ամրացնում են «ոչ միայն Ղազախստանը, այլև ՀԱՊԿ ՀՀՊ-ն»:

Խորագիր՝ Նորություններ


01/02/2014