ԼՈՆԴՈՆԸ 1,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿԾԱԽՍԻ ՕԴՈՒԺԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՐԱ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է 760 մլն ֆունտ (մոտ 1,5 մլրդ դոլար) ծախսել Թագավորության օդուժի ուղղաթիռային պարկը արդիականացնելու վրա: Այդ գումարով պայմանագիր կկնքվի ուղղաթիռաշինական խոշորագույն ընկերության՝ AgustaWestland-ի հետ, որն առաջիկա 5 տարիներին կզբաղվի Apache ուղղաթիռների վերանորոգմամբ և սպասարկմամբ:
2016 թ.-ին, ընկերությունը պարտավորվում է արդիականացնել 25 հատ «Մերլին» բազմաթիրախ ուղղաթիռները, որոնք պետք է փոխարինեն բրիտանական օդուժի հնացած Sea King ուղղաթիռներին, ընդ որում՝ սպասվում է, որ այդ պայմանագրերի կատարման ժամանակ Միացյալ Թագավորությունում մոտ հազար աշխատատեղ կստեղծվի:
Խորագիր՝ Նորություններ