ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՑ 27-Ը ԿԿԱՅԱՆԱ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Փետրվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը: Այս մասին, ըստ tert.am-ի հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի մամլո ծառայությանը:
Մամլո ծառայության հայտարարությունում նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի նախագահությամբ: Հանդիպման օրակարգը կհայտարարվի ավելի ուշ:
Խորագիր՝ Նորություններ