ԻՐԱՆԸ ՊԱԿԻՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՆԵՐԽՈՒԺՄԱՄԲ
Իրանի ներքին գործերի նախարար Աբդուլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ իր երկրի զորքերը կարող են ներխուժել Պակիստան և Աֆղանստան` ավելի վաղ անհայտ Jaish al-Adl խմբավորման կողմից պատանդ վերցված իրանցի սահմանապահներին փրկելու համար:
Ըստ News.am-ի, Թեհրանն արդեն դիմել է Իսլամաբադին և Քաբուլին` խնդրելով «արագ» պարզել իրավիճակը և տուն վերադարձնել առևանգված իրանցի հինգ սահմանապահներին:
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում զորքեր մտցնել հարակից տարածք, որպեսզի այնտեղ անվտանգության գոտի հաստատի, որը Իրանի քաղաքացիներին կպաշտպանի դրսի ոտնձգություններից:
Նշվում է, որ ո՛չ Պակիստանի, ո՛չ Աֆղանստանի իշխանությունները դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել Իրանի ներքին գործերի նախարարի հայտարարությանը:
Խորագիր՝ Նորություններ