Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱՑԻՐՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ



Հնդկաստանի ռազմածովային ուժերը մրցույթ են հայտարարել ծանր գնդացիրների մատակարարման համար, որոնք նախատեսվում է օգտագործել բոլոր տեսակի նավերի վրա, նաև՝ ցամաքային զորքերում: Զինվորականների պահանջների համաձայն՝ գնդացիրները պետք է ունենան կրակի` 1800 մետր արդյունավետ հեռավորություն, լինեն դժվար նկատելի, պատված հատուկ քողարկող ներկով և ունենան կրակմարիչ: Բոլոր նմուշների վրա պետք է տեղադրված լինի ջերմափնտրիչ էկրան: Փողի ծառայության ժամկետը սահմանվել է առնվազն 10000 կրակոց՝ րոպեում առնվազն 450 կրակոց կրակային տեմպի դեպքում: Ենթադրվում է, որ մրցույթը կապված է հակածովահենային գործողությունների շրջանակներում երկրի նավատորմի ընդհանուր թարմացման և վերազինման ծրագրերի հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


24/03/2011