Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԵՌԱՉԱՓ ՀԱՄԱԿԱՐԳ



Մեծ Բրիտանիայի պաշտպանական գիտության և տեխնիկայի լաբորատորիան մի քանի այլ ձեռնարկությունների հետ համատեղ տեսադիտման և նույնականացման նոր համակարգի ստեղծման աշխատանքներ է սկսել, ինչը թույլ կտա ուղղաթիռների օդաչուներին խնդիրներ կատարել վատ տեսանելիության պայմաններում: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա շրջակա տարածքի մասին ինֆորմացիան եռաչափ ֆորմատով արտաբերել օդաչուի սաղավարտի ցուցիչի վրա: Համակարգն իրենից ներկայացնելու է հաշվարկային մեխանիզմի և սենսորների միացություն, վերջիններս որոշելու են օդաչուի գլխի ուղղվածությունը: Հրահանգների ձևավորման ժամանակ օգտագործվելու է տեղանքի վերաբերյալ էլեկտրոնային տվյալների բազան և գերճշգրիտ բարձրաչափ, սաղավարտի էկրանին կցուցադրվի եռաչափ քարտեզ, իսկ օդաչուի գլխի թեքվելու դեպքում հաշվարկային համակարգը համապատասխանաբար կշտկի պատկերը: Նոր տեխնոլոգիան կունենա նաև ցերեկային և գիշերային դիտման հնարավորություն: Նախագծի սկզբնական փուլում տեղադրված մեծ թվով սարքերի պատճառով սաղավարտը ծանրացել է, և որպեսզի օդաչուի վիզը չհոգնի երկարատև թռիչքների ժամանակ, մասնագետները փոքր-ինչ տեղաշարժել են սաղավարտի ծանրության առանցքը, ինչի շնորհիվ օդաչուները չեն հոգնի և լիարժեք կկատարեն իրենց խնդիրը: Համակարգի առաջին թռիչքային փորձարկումներն արդեն կատարվել են: Ծրագրի վերջնական հաստատումից հետո այն սպառազինության կվերցվի 12-18 ամսվա ընթացքում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/03/2011