ԶԻՆՎՈՐԻ՛Ն
Ձեռք ձեռքի տվեք,
Մեջք մեջքի տվեք,
Կանգնեք կողք կողքի,
Եղե՛ք զինակից
Հույսի
Հավատի։
Մի՛ փշրեք կոպիտ
Ներբանների տակ
Մոտալուտ գարնան
Երազները ձեր։
Բռունցքվեք կամքի ոգեղեն ուժով
Ու զորացրեք հավատը լույսի
Թե՛ նեղության մեջ,
Թե՛ դժվարության։
Հիշե՛ք վերջապես՝
Հայ զինվոր եք դուք,
Եղբայր հարազատ
Ու ձեզ սպասող
Մայր ունեք
Տանը…
ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ազատամարտիկ