Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Դ 10 «ԱԼՄԻՐԱՆՏԵ ԲՐԱՈՒՆ» ԱԿԱՆԱԿԻՐԸ



Արգենտինայի ծովուժի Դ 10 «Ալմիրանտե Բրաուն» ականակիրը կառուցվել է Գերմանիայի Համբուրգի նավաշինարանում, արգենտինական նավատորմի մարտակազմին հանձնվել 1983թ. հունվարի 26-ին։ Ռազմանավի մարտավարական-տեխնիկական բնութագրերն են. լրիվ ջրատարողությունը 3360 տ է, ստանդարտը՝ 2900 տ, երկարությունը՝ 125,9 մ, լայնությունը՝ 14 մ, ընկղմվածությունը՝ 5,8 մ։ Երկգլանավոր էներգետիկ կայանքը ներառում է չորս գազատուրբինային շարժիչ՝ 61800 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։ Ընթացքի առավելագույն արագությունը 30,5 հանգույց է, նավարկության հեռավորությունը 4500 մղոն՝ 18 հանգույց արագության առկայությամբ։ Սպառազինված է հականավային, հրետանային կայանքներով, զենիթահրթիռային համալիրով, տորպեդային սարքերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Անձնակազմը 200 հոգի է, այդ թվում՝ 26 սպա։

Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ռազմական


19/06/2014