ՀՆԱՐԱՄԻՏ ՉԻՆԱՑԻՆ
ԱՄՆ-ում ձերբակալվել է չինացի, որը գումար է կորզել իր համերկրացիներից` խոստանալով ծառայության տեղավորել ամերիկյան բանակում: Նա վստահեցրել է բոլորին, որ ծառայությունը կօգնի ամերիկյան քաղաքացիություն ստանալ: 51-ամյա չինացին երիտասարդներին «տեղավորել է» ամերիկյան բանակի գոյություն չունեցող, իր հորինած ստորաբաժանումում, զինվորական հանդերձանք է բաժանել, պարբերաբար տարել է Սան-Դիեգոյի թանգարանում գտնվող դուրս գրված ավիակրի մոտ, նույնիսկ «նորակոչիկների» հետ զինվորական շքերթ է անցկացրել: Վերջիններս կեղծ վկայականներ են ստացել: Հավաքագրած երիտասարդներից չինացին մինչև 450 դոլար է վերցրել: Նրան հաջողվել է խաբել հարյուրից ավելի մարդու: Այժմ նրան մինչև ութ տարի ազատազրկում է սպառնում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական