ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀՐԹԻՌ՝ ԲՐԱԶԻԼԻԱՅԻՆ
Բրազիլիան գերձայնային թռչող ապարատի սեփական տարբերակի ստեղծման ճանապարհին է: Նախագծումն իրականացվում 2006թ., առաջին թռիչքը նախատեսված է 2013թ.: Նոր ապարատն ստեղծվում է առավելապես տեխնոլոգիաների ցուցադրման համար, և եթե փորձարկումները հաջող անցնեն, դրա հիման վրա կստեղծվեն գերձայնային նոր հրթիռներ, մասնավորապես, արբանյակներ ուղեծիր հասցնելու համար: Նշված ոլորտում գերձայնային հրթիռները կօգտագործեն իրենց առավելությունները` արագությունն ու բեռնատարողությունը: Դրանք կարող են իրենց ծավալի մինչև 15 տոկոսի չափով օգտակար բեռ տեղափոխել, մինչդեռ սովորական հրթիռների այդ ցուցանիշն ընդամենը 5 տոկոս է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական