Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ



ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳԸ

Հաղթանակի գիշերն է այս տօնական.
-Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին։
Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական.
-Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին:

Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով.
-Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին։
Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով.
-Հա՛րս, բեր ճրագը շեմին։

Բայց… սայլին վրայ արի՞ւն
եւ սո՞ւգ բեռցեր են…
-Հա՛րս, ճրագը ասդի՛ն երկարէ։
Հերոս տղաս հոն զարնուա՜ծ է սրտէն.
-Ա՜խ, հա՛րս, ճրագըդ մարէ՜…

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Հոգևոր-մշակութային


21/08/2014