ՋՐԱՐԿՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԿՈՐՎԵՏԸ
Սանկտ Պետերբուրգի ափերի մոտ ջրարկվել է «Հսկող» դասի երրորդ կորվետը: Նոր նավը Ռուսաստանի ռազմածովային ուժերին կհանձնվի 2012թ. և կտեղակայվի բալթյան նավատորմում: Նախատեսվում է, որ նույն դասի երկրորդ նավը, որ ջրարկվել է 2010թ. մարտին, շարք կմտնի այս տարվա կեսերին: Այս դասի առաջին նավը սպառազինության է վերցվել 2008թ.: Նախկինում այս դասի ռազմական նավեր չեն առանձնացվել: Դրանք կառուցվում են անտեսանելիության տեխնոլոգիայի կիրառմամբ և նախատեսված են ծովին մոտ տարածքում ռազմական գործողություններ վարելու, ստորջրյա և վերջրյա նավերի դեմ պայքարի և դեսանտին հրետանային օժանդակություն ցուցաբերելու համար: Կորվետի ջրատարողությունը 2,2 հազար տոննա է, երկարությունը 100 մետր է, լայնքը` 13 մետր: Նավը կարող է շարժվել մինչև 27 հանգույց արագությամբ, նավարկության հեռավորությունը 4000 մղոն է: Սպառազինության մեջ են 100 մմ-անոց ունիվերսալ հրետանային, զենիթային հրթիռա-հրետանային, ավտոմատ հրետանային կայաններ և գերձայնային հրթիռներ: Ներառված է նաև ԿԱ-27ՊԼ մեկ ուղղաթիռ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական