Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ՏԱՐԻ Է ՍՊԱՍՈՒՄ



ԱՄՆ-ի և Աֆղանստանի զինված ուժերի համագործակցությունը Աֆղանստան-Պակիստան սահմանի վրա երբեք չի եղել այնքան օպերատիվ, որքան ներկայումս է: Սահմանին ամեն շաբաթ իրականացվում են հեռուստակոնֆերանսներ, որոնց շնորհիվ ԱՄՆ-ի զորքերը մարտավարական նշանակության տեղեկատվություն են ստանում, նույնիսկ ընթացող թեժ մարտերի ժամանակ:
– Պակիստանի զինված ուժերը գիտակցում են Հաքքանի խմբավորման սպառնալիքը, սակայն իրենց ուշադրությունը բեւեռացած է թալիբների վրա, որոնք սպառնում են Իսլամաբադում գտնվող կառավարությանը:
ԱՄՆ-ի զորքերն արդեն 10 տարի է Աֆղանստանում են, սակայն միայն վերջին 18 ամիսների ընթացքում են զորքերի ռեսուրսներն արդյունավետ օգատգործվել: Վերջին 10 տարիների ընթացքում Թալիբան շարժումն ընդլայնվել է եւ վերածվել հզոր ուժի: Այս տարին բավականին ծանր է լինելու մեզ համար: Ես ամերիկյան ժողովրդից թաքցնելու բան չունեմ, կարծում եմ, որ, ինչպես անցյալ տարի, այս տարի էլ կունենանք զգալի կորուստներ: Թալիբների համար էլ անցյալ տարին բավականին դժվար էր, իսկ այս տարին ավելի դժվար կլինի: Մեզ հայտնի է , որ Հաքքանին թալիբներին օգնող գլխավոր ուժն է և համալրվում է նրանց զինվորներով: Այս տարի կանենք հնարավորինը, որ Հաքքանին չկարողանա օգնել թալիբներին ,- հայտնել է ԱՄՆ-ի նավատորմի ծովակալ Մայք Մյուլլենը իր հետ Աֆղանստան եւ Պակիստան ուղևորվող լրագրողներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/04/2011