ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԱՎԻԱԿԻՐ ԿՍՏԱՆԱ
Ռուսական «Սեվմաշ» ձեռնարկությունում արդիականացման ենթարկվող հնդկական «Վիկրամադիտյա» (նախկին «Ծովակալ Գորշկով») ծանր ավիակիր նավը մինչև տարվա վերջ կսկսի ընթացիկ փորձարկումները: Արդիականացման ծրագրի շրջանակներում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, թռիչքային տախտակամածի, անգարների, կապի և այլ համակարգերի նորոգումից բացի, նավի ավելի քան 3500 բաժիններում փոխարինվել են ներքին պաստառները, 100 տոկոսով` մալուխները: Ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, դա, փաստորեն, նոր նավ է: Այժմ ավիակրի հնդիկ անձնակազմի մի մասն ուսուցում է անցնում Սանկտ Պետերբուրգում, 2012թ. նրանք կժամանեն «Սեվմաշ» ուր կսկսվեն հանձնման-ընդունման փորձարկումները:
Հնդկաստանին «Վիկրամադիտյա» ավիակիր մատակարարելու պայմանագիրը ստորագրվել է 2004թ.: Դրա համաձայն` Հդկաստանը նավի իրանը ստացել է անվճար, բայց այն պայմանով, որ արդիականացումը կկատարվի «Սեվմաշ»-ում և նավի վրա կտեղակայվեն ռուսական արտադրության ինքնաթիռներ: Գործարքի արժեքը կազմել է 1,5 միլիարդ դոլար: 2008թ. Հնդկաստանն ընդհատել է վճարումները, Ռուաստանն էլ առաջ է քաշել աշխատանքների ծավալի փոփոխման և գնի վերանայման հարցերը: 2010թ. ստորագրվել է նոր պայմանագիր, որով արդիականացման ծրագրի արժեքը սահմանվել է 2,3 միլիարդ դոլար: