ՌԱԶՄԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է փոփոխել երկրի զինված ուժերի համար ռազմական գնումների կարգը: Նոր կանոնները թույլ կտան զինվորականներին ավելի մանրամասն հետևել գնման գործընթացին և ավելի արագ ստանալ ռազմական արտադրանքը: Նոր փաստաթղթում գնման կարգը սահմանելուց բացի, կներառվի սպառազինության ձեռքբերման հնարավոր ռիսկերի երեք աստիճան: Կստեղծվի ռազմական գնումների երկու վարչություն, որոնք պատասխանատու կլինեն նյութական (սպառազինություն, վառելիքա-քսուքային նյութեր, պահեստամասեր և այլն) և ոչ նյութական (նորոգման, արդիականացման, տեխնիկական շահագործման և այլ ծառայություններ) գնումների համար: Երկու վարչություններն էլ աշխատելու են լիակատար փոխհամաձայնության պայմաններում: Ինչպես նշել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի փոխնախագահ Ջեյմս Քարտրայթը, դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ «արբանյակը դուրս է բերվում ուղեծիր, իսկ դրա ղեկավարման համար անհրաժեշտ սարքավորումներ դեռ մատակարարված չեն լինում»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական