ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ «VOYAGER» ՕԴԱՆԱՎՈՎ
Բրիտանիայի ռազմաօդային ուժերը 2008 թ. 14 «Voyager» օդանավերի գնման պայմանագիր էր կնքել «AirTanker» կոնսորցիումի հետ: Պայմանագրի գումարը կազմում էր 10.5 մլրդ. ֆունտ ստեռլինգ: 2011թ. ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիա առաքվեց Միացյալ Թագավորության երբևիցե ունեցած օդանավերից ամենամեծ ծավալի ռազմավարական փոխադրումներ կատարող առաջին «Voyager» օդանավը: 60 մ թևերի բացվածքով և 60մ երկարություն ունեցող օդանավը կարող է օգտագործվել և որպես օդային «հեղուկանավ», և որպես փոխադրումներ կատարող օդանավ: Այն կփոխարինի Բրիտանիայի օդային նավատորմում երկարատև ծառայած «VC-10» և «Tristar» օդանավերին: Նոր ինքնաթիռը կարող է անմիջապես թռիչքի ընթացքում այլ օդանավերի վառելիքի բաքերը լցնել 5000 լիտր/րոպե արագությամբ: Մոտ ժամանակներում կփորձարկվի «Voyager»-ի` օդում լիցքավորելու ունակությունը:
– «Voyager» օդանավը կարևոր ձեռքբերում է Բրիտանիայի ռազմաօդային ուժերի համար: Մեր ռազմաօդային ուժերը համալրվեցին ռազմավարական փոխադրումներ կատարող լավագույն օդանավով: Այս օդանավը ամբողջությամբ կլուծի Աֆղանստանում գտնվող մեր օդանավերը թռիչքի ընթացքում վառելիքով ապահովելու խնդիրը,- ասել է Բրիտանիայի պաշտպանական տեխնոլոգիաների նախարար Պետեր Լուֆը: