Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՎ ԱՌԱՋԻՆԸ ՄԵԴԱԼՈՎ ԳՆԱՀԱՏԵՑ ԶԻՆՎՈՐԻ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ



Զինվորի համար նախատեսված առաջին մեդալը հիմնել է անգլիական բուրժուական հեղափոխության գործիչ Օլիվեր Կրոմվելը (1599-1658)։

1650 թ. թագավորական բանակի դեմ տարած հաղթանակի առիթով նա կարգադրեց մեդալով պարգեւատրել ոչ միայն իր բանակի սպաներին, այլեւ աչքի ընկած շարքային զինվորներին։ Մեդալները ձուլվել էին ոսկուց, արծաթից ու պղնձից, եւ դրանց վրա դրոշմված պատկերները նույնպես սահմանել էր Կրոմվելը։ Մեդալների դիմային կողմի վրա նա հրամայել էր դրոշմել հենց իր դիմաքանդակը, իսկ հակառակ կողմում պառլամենտի «նիստը»։ Սակայն Անգլիայում միապետության վերականգնումից հետո երկար ժամանակ «չհիշեցին» շարքային զինվորին։

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


25/12/2014