ԱՄՆ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապրիլի 25-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ դադարեցնում է F-35 Lightning II Joint Strike Fighter (JSF) օդանավերի համար նախատեսված F136 շարժիչների արտադրության պայմանագիրը , որը կնքել էր General Electric (GE)/Rolls-Royce ընկերության հետ: Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի կարծիքով` «F-35»- երի համար այլընտրանքային շարժիչների արտադրությունը ավելորդ ծախս է:
-Այլընտրանքային շարժիչների արտադրության համար օրական ծախսվում էր 1 միլիոն դոլլար, ինչը Պենտագոնը համարում է անիմաստ շռայլություն,-նշվում է հայտարարության մեջ: