Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՍԱՐՔ` ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻՆ



Կարծես գտնվել է աֆղանական զինվորների առողջական տարածված խնդրի` ատամնացավի, լուծումը: Աֆղանստանի Քանդահար օդանավակայանի զինվորական ատամնաբույժները փորձարկում են ռենտգենյան ճառագայթների վրա հիմնված նոր շարժական համակարգը, որը կարող է ամբողջովին լուծել այդ հարցը: «Nomad Pro» ռենտգենյան նոր համակարգը կշռում է 5,5 ֆունտ` մոտ 3 կգ, դրա միջոցով ստացվում են ռենտգենյան թվային լուսանկարներ, իսկ աշխատանքի համար չի պահանջվում մութ միջավայր: Դա ատամնաբույժներին թույլ է տալիս կատարել իրենց աշխատանքը ցանկացած վայրում: Թվային լուսնակարների շնորհիվ ատամնաբույժները կարող են լիարժեք հետազոտել հիվանդի ատամները և արագորեն որոշում կայացնել, թե ինչ անհատական բուժման կարիք ունի հիվանդը:

Համակարգը փորձարկման ժամանակ աչքի ընկավ իր դիմացկունությամբ, լուսանկարների որակով և օգտագործման մատչելիությամբ:

-Ես ծառայում եմ զինված ուժերում ավելի քան 20 տարի: Նորարարությունը սկզբից փոքր-ինչ կասկածելի էր թվում ինձ, բայց փորձարկումներից հետո հասկացա, որ այս համակարգը կենսունակ կլինի զինվորական ատամնաբուժության ոլորտում: Մենք փորձում ենք անել հնարավորը` բարելավելու համար զինվորներին մատուցվող բուժօգնության մակարդակը,- ասել է գնդապետ Քրիս Իվանովը:

Երբ «Nomad» համակարգի փորձարկումներն ավարտվեն, վերջնական որոշում կկայացվի` գործարկվելու է այն զինվորական ատամնաբուժության մեջ, թե ոչ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


29/04/2011