Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՍՏԵՂԾՎԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՑԱՆՑ



ԱՄՆ-ի կիբեռ պաշտպանության տեղեկատվության փոխանակման ցանցը օպտիմիզացման կարիք ունի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունները պաշտպանության նախարարությունից հանձնարարություն են ստացել նորարարություն մտցնելու այդ ոլորտի մեջ:

-Պետք է ստեղծել տեղեկատվության փոխանակման այնպիսի ցանց, որը նույն համակարգում կընդգրկի ռազմական բոլոր ցանցերը: Դժվար է պաշտպանել 15000 ենթացանց պարունակող ապակենտրոնացված ցանցը: Իսկ կենտրոնացված, միացյալ ցանցի պաշտպանությունը բավականին կհեշտացնի մեր գործը: Պետք է հաշվի առնենք նաև, որ ներկայումս «նվազեցրած բյուջեի ժամանակաշրջանում» ենք և իվիճակի չենք ծախսելու այնքան, ինչքան անցյալում: Կենտրոնացված ցանցի ստեղծումը մեզնից շատ քիչ ծախս կպահանջի, քանի որ հիմված կլինի հին համակարգի կատարելագործման վրա: Այսուհետև ձեռք բերված նոր ծրագրային ապահովումը պետք է օգտագործվի բոլոր ենթացանցերում, և ոչ թե ամեն ենթացանց ունենա իր առանձին ծրագրային ապահովումը: Նոր ցանցի առավելությունները շատ են: Այն և կնվազեցնի ֆինանսական ծախսերը, և կօգնի ուժեղացնել համակարգի կիբեռ անվտանգությունը,- հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ինֆորմացիոն տեխնոլոգիաների կառավարման և ինտեգրման դեպարտամենտի պետի տեղակալ Ռոբերտ Ջ. Քեյրին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


29/04/2011