ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերին աղջիկս` Օվսաննա Միսկարյանը, ընդունվել է Վարդենիսի զ/հոսպիտալ` լեղապարկի սուր ցավերով և անմիջապես վիրահատվել: Հետվիրահատական բարդույթներ չեն առաջացել: Բժիշկների և բուժանձնակազմի հոգատարությունը և մասնագիտական իմացությունը ինձ հիացրել է: Ես վստահ եմ, որ մեր զինվորների կյանքն ու առողջությունը, և ոչ միայն զինվորների, այլ նաև քաղաքացիական անձանց առողջությունը, ապահով ձեռքերում են:
Այսօր ես ցանկանում եմ իմ խորին երախտագիտության խոսքն ուղղել Վարդենիսի զինվորական հոսպիտալի պետին, վիրաբուժական բաժանմունքի բժիշկներին և սպասարկող բուժանձնակազմին, մասնավորապես՝ բաժանմունքի պետ Գրիգոր Խաչատրյանին, վիրաբույժ Սևադա Գևորգյանին և ԿԿԶՀ անզգայացման բաժանմունքի բժիշկ օրդինատոր Անահիտ Գալստյանին` ցուցաբերած անսահման հոգատարության համար:
Հարգանքներով`
Նոր Խարխափուտի հ/դ
տնօրեն Ալվարդ ՎԱՐԴԱՆՅԱՆ