Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՆԻԱԿԱՆ ՖՐԵԳԱՏՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՆՈՐ ՌԱԴԱՐՆԵՐՈՎ



Դանիայի պաշտպանության ձեռքբերումների ու թիկունքային ապահովման կազմակերպությունը «IVER HUITFELDT» դասին պատկանող երեք նոր ֆրեգատների համար «SCANTER 6000» ռադարային համակարգերի գնման պայմանագիր է կնքել «Terma» ընկերության հետ: Ակնկալվում է, որ 2013 թ-ին նոր ֆրեգատները օպերատիվ ծառայության կանցնեն Դանիայի նավատորմում: Ռադարները նախատեսված են պարեկային և փրկարարական խնդիրների լուծման համար: «SCANTER 6000»-ը արդյունավետ է, հատկապես, փոքր օբյեկտների հայտնաբերման ժամանակ, ինչպիսիք են ուղղաթիռները: Նույնիսկ ամենաանբարենպաստ եղանակային պայմանների դեպքում ռադարը կարող է հայտնաբերել մինչև 15 ծովային մղոն հեռավորության վրա թռչող ուղղաթիռը և ապահովել ուղղաթիռի ապահով վայրէջքը` ուղղորդելով նրան դեպի նավը:
«Terma»-ի «SCANTER 6000» ռադարները արդեն տեղադրվել են ԱՄՆ-ի նավատորմի «Stiletto» նավերի վրա:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


03/05/2011