ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ
(երգ)
Պատվի համար ու մեր փառքի
Գնով կյանքի ու զրկանքի
Ու երդումով իր անսասան
Լեռը ելավ նա սրբազան:
Ելավ այնտեղ, ուր հայ հոգին
Չէր հանդուրժում անարգ թուրքին,
Ու Լեռնեցի ծուռ սասունցին
Տեր էր կանգնել հայոց դատին:
Եկավ որդու խոնարհությամբ,
Եկավ տիրոջ իր զորությամբ,
Դարձավ զինվոր ու զորավար,
Դարձավ փրկիչ ազգի համար:
Աշխարհում շատ զորավարներ
Ալեքսանդրեր, Նապոլեոններ
Փառք են կերտել և մեծ անուն
Իրենց երկրում ու աշխարհում:
Սակայն չկա մի զորավար,
Որի համար ամեն մի այր
Ամեն փրկված որբ ու գերի
Գինն ունենա դափնիների:
Թող միշտ դողա նենգ թշնամին,
Որ կանգնած է մեր սահմանին,
Թող միշտ ցնծա հայ ազգը մեր,
Որ ծնել է Անդրանիկներ:
ՌԱՖԱՅԵԼ ՄԵՍՐՈՊՅԱՆ
փոխգնդապետ