Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵԼԱՌՈՒՍ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ



Բելառուսի Հանրապետությունը դարձավ ԱՊՀ երկրներից առաջին պետությունը, որը գնեց ռուսական արտադրության նորագույն ուսումնամարտական ինքնաթիռներ: շԽ-130 ուսումնամարտական ինքնաթիռների առաջին առաքումը Բելառուսի զինված ուժեր կարող է իրականացվել մինչև այս տարվա մարտի վերջը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է երկրի Ռազմաօդային ուժերի և Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար Օլեգ Դվիգալևը:

«Այս տարվա փետրվարի վերջին մեր օդաչուներն ու տեխնիկներն ուսուցման նպատակով կգործուղվեն Ռուսաստան: Նրանք այնտեղ կմնան մեկ ամիս, որից հետո նրանց հետադարձ տեղաբաշխումը կիրականացվի շԽ-130 ինքնաթիռներով: Դվիգալևը տեղեկացրել է նաև, որ Բելառուս կժամանեն «Իրկուտ» կորպորացիայի մասնագետները, որոնք տարվա ընթացքում կաջակցեն տեխնիկական ապահովման և ինքնաթիռների թռիչքի նախապատրաստման հարցերով, ինչպես նաև կանցկացնեն օդանավերի վիճակի վերլուծություն: «Երբ մեր մասնագետները շահագործեն այդ ինքնաթիռները, մենք կպլանավորենք հաջորդ միավորների ձեռքբերումը»,- նշել է հրամանատարը: Բելառուսը դարձել է առաջին պետությունը ԱՊՀ երկրներից, որը ձեռք է բերել շԽ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ: Թվով 4 շԽ-130 ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիրը ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերին «Իրկուտ» կորպորացիայի և Բելառուսի պաշտպանության նախարարության միջև, երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի իրականացման շրջանակներում: շԽ – 130 նոր սերնդի երկտեղանի ուսումնամարտական ռեակտիվ ինքնաթիռը նախատեսված է թռիչքային կազմի ուսուցման ու մարտական պատրաստության համար, ինչպես նաև պարզ ու անբարենպաստ եղանակային պայմաններում օդային ու ցամաքային նշանակետերում մարտական նպատակներով օգտագործման համար: Իր թռիչքատեխնիկական և զորաշարժային բնութագրերով այն մոտ է ժամանակակից կործանիչների սերնդի «4+» և «5» ցուցանիշներին:

Թարգմանեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ռազմական


05/03/2015