ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՔԱՇԸ ԿԹԵԹևԱՑՎԻ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարությունը մտադիր է մինչև 2025թ. երկու անգամ կրճատել վառելիքի օգտագործումը` կիրառելով վերականգնվող, գործնականում անվճար էներգիա: Կիրառման փորձի շրջանակներում մի ջոկատ Աֆղանստանում երեքշաբաթյա պարեկության ընթացքում օգտվել է կապի միջոցների, GPS տեղորոշիչների և նմանատիպ այլ սարքավորումների վերալիցքավորման համար նախատեսված արևային վահանակներից: Սովորաբար մարտկոցները ծովային հետևակայինների կրած բեռի ընդհանուր ծավալի շուրջ 20 տոկոսն են կազմում: Լիցքավորման արևային վահանակների օգտագործումը թույլ կտա պակասեցնել մարտկոցների թիվը և ավելացնել զինամթերքը: Իսկ ռազմական բազաներում նման վահանակների շնորհիվ ավելի հազվադեպ կմիացվեն էլեկտրագեներատորները` նվազեցնելով վառելիքի ծախսը: Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերում էժան էներգիայի կիրառման գաղափարը նոր չէ, և այժմ էներգախնայող մի քանի համակարգերի փորձարկումներ են իրականացվում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական