Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻՇԿՆԵ՛Ր



Մենք` զինվորականներս, զորացրվելուց հետո բուժվելու համար քաղաքացիական բուժհաստատություններ ենք գնում… Ես էլ դժբախտություն ունեմ վատառողջ լինելու, և որերորդ անգամն է, որ դիմում եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի սրտաբանական և ընդհանուր թերապիայի բաժանմունքների օգնությանը:

Շատ գոհ եմ նրանց ջերմ ու հոգատար վերաբերմունքից: Երախտագիտությունս եմ ուզում հայտնել բաժանմունքների վարիչներ Լ. Քոչարյանին և Կ. Մարկոսյանին, ինձ բուժող բժիշկներ` սրտաբան Ս. Գրիգորյանին, Դ. Վլասյանին, Տ. Դավոյանին, Ա. Բաղրամյանին, ավագ բուժքույրեր Ա. Միքայելյանին, Ա. Սարգսյանին և, իհարկե, բուժքույր Լ. Սիմոնյանին, որոնց բարեկիրթ, հոգատար, մարդկային ջերմ վերաբերմունքի ու մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ ես ինձ բավականին լավ եմ զգում: Հայտնի բան է` բժիշկը բուժում է նաև իր ջերմ վերաբերմունքով ու խոսքով: Դրանում ես համոզվեցի:

Բանակը պետության և ժողովրդի անվտանգության երաշխավորն է, իսկ դուք` ժողովրդի առողջության երաշխավորը: Միշտ եղեք այնպիսին, որ հիվանդը հավատա Ձեր խոսքին: Շնորհակալություն, բժիշկնե՛ր, տարիքն առած գնդապետիս բուժելու համար:

Շնորհակալություն «Հայ զինվոր» պաշտոնաթերթին, որ չմերժեց վետերանիս խնդրանքը ու տպագրեց շնորհակալական խոսքս:

Աշխատանքի, պատերազմի ու զինված ուժերի վետերան,
ազատամարտիկ, գնդապետ
Ռուբեն Սարգիսի Գրիգորյան

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Բանակ և հասարակություն


30/04/2015