Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԵՎԵԼՔԻ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԻԿՆԵՐԸ



«ԱՐԵՎԵԼՔ» տարածաշրջանային հրամանատարությունում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված «Համագործակցություն բարեկամ բանակների պայմանագրային զինծառայողների միջեւ, մասնագիտական հմտություններ» մրցույթի որակավորման փուլը:

Մրցույթը բաղկացած է մի շարք ռազմական մասնագիտական առաջնություններից: Առաջին փուլն է «Պրոֆեսիոնալը»` գնահատվում է մասնակիցների մասնագիտական պատրաստությունը հակամարտությունների գոտին անցնելիս: «ԱՏԼԵՏԸ» ֆիզիկական պատրաստվածության նորմատիվների առաջնություն է: Կրակային պատրաստության «Սնայպեր» փուլը ստուգում է մասնակիցների կրակային հմտությունը:

Բացի այդ, մրցույթի շրջանակներում գնահատվում են ռազմական պատմության գիտելիքները, «Էրուդիտ» փուլի և «Կավալեր» ստեղծագործական մրցույթի ընթացքում` նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի ավանդույթների և նորմերի վերաբերյալ գիտելիքները:

Մրցույթին մասնակցել են 75 պայմանագրային զինծառայողներ, որոնցից 16-ը՝ կին: Ինչպես հղում է Ղազախստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, մրցույթների ընթացքում «Արևելք» տարածաշրջանային հրամանատարության զինվորներն ու սերժանտները ցուցաբերել են անհրաժեշտ մասնագիտական հմտություն և հաղթելու կամք:

«ԱՐԵՎԵԼՔ» տարածաշրջանային հրամանատարության զորքերի հրամանատարներին տրվել են լավագույն մարտիկի բարձր կոչումներ և հանձնվել են հուշանվերներ: Հունիսին փուլի հաղթողները կմասնակցեն Ղազախստանի մրցույթին:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ռազմական


21/05/2015