ԻՐԱՆՈՒՄ ԼԱՅՆՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ Ан-140 ԻՆՔՆԱԹԻՌԸ
Իրանում սկսել են Ан-140 տուրբոպտուտակային ինքնաթիռների սերիական արտադրություն, որն իրականացվում է Սպահանի ավիագործարանում: Այդ ինքնաթիռները քաղաքացիական ուղևորներ են տեղափոխում երկրի ներքին երթուղիներով: Ан-140 ինքնաթիռներ են տրամադրվել նաև իրանական ոստիկանությանը` ծառայողական չվերթների համար:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան