ԱԿՏԻՎԱՑԵԼ Է ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը: «Ուրիշ ճանապարհ չկա, եթե մենք ուզում ենք համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,– կարծում է «Ռոսօբօրոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդատու Անատոլի Աքսենևը: Նրա խոսքով, համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախաձեռնությունը թուրքական կողմինն է:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան