ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
Համահայկական խաղերի մասնակից շատ մարզիկ-մարզուհիներ ներկայացնում են սփյուռքում ծնված արդեն չորրորդ կամ հինգերորդ սերունդը: Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են տեսնում իրենց հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են խոսում հայերեն: Բայց բոլորի հոգում մշտապես Հայաստանն է, իսկ Հայաստանի սիրտն էլ բաց է նրանց համար:
ՀՀ նախագահ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
* Համահայկական 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
* Համահայկական ամառային 6-րդ խաղերը համընկան Մեծ եղեռնի 100 – րդ տարելիցին և անցկացվում են ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների շրջանակներում:
* Համահայկական 6-րդ խաղերի ծրագրում ընդգրկված են 17 մարզաձևեր: Նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել է ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:
* Համահայկական 6-րդ ամառային խաղերն աննախադեպ են ոչ միայն մասնակիցների թվաքանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Հայաստան են ժամանել երկու տասնյակ երկրների 70-ից ավելի քաղաքների մարզիկներ:
* Այս խաղերը անցկացվում են ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Ասկերանում :
* Համահայկական 6-րդ խաղերին մասնակցում են 5500 մարզիկ- մարզուհիներ:
* Համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը կատարվեց հատուկ տոնակատարությամբ:
Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Հոգևոր-մշակութային