Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ



Ամերիկյան բանակը Agusta Westland ընկերության հետ 37,8 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել AW139 երկու ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ: Զինվորականները ուղղաթիռների որոնողափրկարարական տարբերակը հետագայում կհանձնեն Եգիպտոսի ռազմաօդային ուժերին` ԱՄՆ պաշտպանության նախարարության` արտասահմանյան երկրներին ռազմական մատակարարումների ծրագրի շրջանակներում: Agusta Westland-ը նաև պահեստամասեր կմատակարարի և կօժանդակի եգիպտացի օդաչուների պատրաստմանը:
Այս ուղղաթիռը կարող է թռչել 310 կմ/ժ արագությամբ, մինչև 1000 կմ հեռավորության վրա: Կարող է տեղափոխել 15 մարդ կամ 2,5 տոննա ընդհանուր քաշով բեռ: Տարբեր նմուշների AW139 ուղղաթիռներն օգտագործում են մոտ 50 երկրների զինվորականներ:

Խորագիր՝ Նորություններ


19/05/2011