Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ ԴՊՐՈՑԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՆԱԽԱԳԻԾ



ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի 10-րդ դասարանցի Ալեքսանդր Բարաբանովը առաջին տեղն է գրավել «Սուխոյ» կոնստրուկտորական բյուրոյի և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ՄԱԻ) կազմակերպած ավիացիայի 7-րդ օլիմպիադայում` առաջարկելով ռեկորդային հեռահարության ռազմավարական ռմբակոծիչի նախագիծ: Մրցութային հանձնաժողովը որոշել է հաղթողին առանց քննության ընդունել ՄԱԻ` «Ինքնաթիռների նախագծում» ամբիոնում ուսանելու:
Օլիմպիադան անցկացվում է 2005 թվականից: Առաջին` նախընտրական փուլում մասնակիցները պետք է լուծեն խնդիրներ ավիացիայից, հրթիռային տեխնիկայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից, կատարեն հանձնարարություններ ռուսաց լեզվից և դրսևորեն տեխնիկայի իրենց իմացությունը: Երկրորդ փուլում պետք է ինքնուրույն նախագծեն ավիացիոն տեխնիկա:
Այս տարի մրցութային հանձնաժողովը 44 աշխատանքներից ընտրել է 23-ը, որոնցից 12-ը համարվել են լավագույն:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


20/05/2011