Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿ-12. ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԻՆՔՆԱՁԻԳԸ



Հարգելի խմբագրություն, վերջերս կարդացի, որ նախատեսվում է 2016 թվականին Ռուսաստանի զինված ուժերը համալրել Կալաշնիկովի նոր սերնդի` ԱԿ-12 ինքնաձիգներով: Կուզենայի իմանալ այս նոր ինքնաձիգի մասին:
Արթուր ԳԱՍՊԱՐՅԱՆ
կրտսեր սերժանտ

Ռուսաստանի ռազմաարդյունաբերության հանձնաժողովի ներկայացուցիչ Օլեգ Բոչկարուը ԱԿ-12 ինքնաձիգը ներկայացնելիս նշել էր, որ այն պահպանել է դասական կառուցվածքը` ենթարկվելով մի շարք կառուցվածքային մշակումների: Ընդհանուր առմամբ, ավտոմատ կրակի ժամանակ այն ունի ավելի մեծ խտություն ու քիչ հետհրում: ԱԿ-12-ի համար կօգտագործվի Պիկատինիի ձողիկ, որը հնարավորություն կտա ուժեղացնելու ստանդարտ ինքնաձիգի հնարավորությունները, օրինակ` նշանոցներ ավելացնելով:

ԱԿ-12-ը անցել է պետական փորձարկումների փուլ, արձանագրվել են որոշ թերություններ, որոնք, սակայն, հնարավոր է շտկել:

Նոր ինքնաձիգը թեթեւ է շնորհիվ հանվող կոթի, որը կարող է ծալվել երկու ուղղություններով: Զինվորը կարող է կատարել բոլոր հիմնական գործողությունները մեկ ձեռքով, հարմարավետ կառավարվող է, ունի հրացանային նռնականետներից նռնակներ արձակելու, ինչպես նաեւ ինքնաձգի վրա ԳՊ-25 ԳՊ-30 եւ ԳՊ-34 փողատակի նռնականետներ ամրացնելու հնարավորություն:

ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ստեղծման տարեթիվը – 2012 թ.

Զանգվածը – 3.2 կգ

Երկարությունը – 1100 մմ

Փողի երկարությունը – 415 մմ

Փամփուշտը – 5,45X39 մմ

Կրակելու թափը – 650-1000 փամփուշտ րոպեում

Գնդակի սկզբնական արագությունը – 900 մ/վ

Նշանոցային հեռավորությունը – 1100 մ

Նշանոցային գծի երկարությունը – 414/583 մմ:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Ռազմական


29/10/2015