Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԱ՞Լ ԱՐԴՅՈՔ  2016-Ի ՀԱՄԱՐ ՎԱՆԳԱՅԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



ՀԱՎԱՏԱ՞Լ ԱՐԴՅՈՔ  2016-Ի ՀԱՄԱՐ ՎԱՆԳԱՅԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Նոր տարվա նախօրեին բրիտանական լրատվամիջոցներն իրենց էջերում տարածել են բուլղարուհի աշխարհահռչակ գուշակ Վանգայի խոսքերն այն մասին, որ 2016թ.-ին մուսուլման ծայրահեղականները կգրավեն Եվրոպան: Նրանք կօգտագործեն քիմիական զենք, որը դանդաղորեն կսպանի Եվրոպայի բնակչությանը:

Ինչպես գրում է The Daily Mirror թերթը, Վանգան ոչ միայն կանխատեսել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները, Թայլանդում՝ ցունամին, Ճապոնիայում՝ ցունամին և երկրաշարժը, այլև նախազգուշացրել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության ստեղծման մասին: Պայծառատեսը նշել է «մեծ մուսուլմանական պատերազմի» մասին, որը կսկսվի 2010-ից և կավարտվի 2043թ.-ին՝ խալիֆաթի ստեղծումով, որի կենտրոնը կդառնա Հռոմը:

Թերթը Վանգայի կանխատեսումները սարսափելի է անվանում, քանի որ, եթե դրանք իրականանան, ապա 2016-ի վերջին Եվրոպան կդադարի գոյություն ունենալ իր ներկա տեսքով, իսկ մայրցամաքն անապատի կվերածվի:

Իսկ «Express» թերթը նշում է Վանգայի այն խոսքերը, թե Սիրիայի անկումը կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի և նոր կրոնի առաջացման սկիզբ, որի սուրբ գիրքը կկարդան ողջ աշխարհում: Վանգան ասել է, որ 2011թ. Արևելքում պատերազմ կսկսվի, որը կվերաճի երրորդ համաշխարհայինի: «Սիրիան կընկնի հաղթողի ոտքերի առջև, սակայն հաղթողը կլինի բոլորովին ուրիշը»՝ ահա Վանգայի խոսքերը:

Նշենք, որ հետազոտողների կարծիքով, Վանգայի կանխատեսումների ճշտությունը կազմում է 85%: Նա մահացել է 1996թ., 85 տարեկան հասակում և դեռ 1950-ականներին ասել է կլիմայի փոփոխության ու մոլորակի բևեռներում սառույցների հալման մասին: Ի դեպ, նա նաև նախազգուշացրել է, որ Ամերիկան կունենա սևամորթ նախագահ, և նա կլինի «ԱՄՆ վերջին նախագահը»:

Խոսենք նաև խորհրդային անվանի հիպնոսող և տելեպատ Վոլֆ Մեսինգի՝ 2016թ. կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին: Ըստ Մեսինգի՝ ԱՄՆ-ը կդադարի գերտերություն լինելուց, և նրան համաշխարհային տիրապետությունից դուրս կմղի մի այնպիսի երկիր, որին ոչ ոք ԱՄՆ-ի համար լուրջ մրցակցի տեղ չի դրել: Մեսինգը երկրի անուն չի տալիս, սակայն ամենայն հավանականության դա Չինաստանն է, քանի որ այն կարող է այնպիսի ապրանքադրամային հզոր հարված հասցնել Ամերիկային, որ նրա տնտեսությունն ուղղակի կփլուզվի:

Իսկ Ռուսաստանը ստիպված է լինելու իր տարածքի որոշ մասը զիջել Չինաստանին: Դրանից ՌԴ-ն ոչինչ չի կորցնի իր հզորության առումով, այլ ձեռք կբերի՝ ի վերջո դառնալով աշխարհում ամենահոգևոր և ազդեցիկ տերությունը: Սակայն դա արդեն ավելի ուշ կլինի…

Հավատա՞լ, թե՞ չհավատալ գուշակներին: Կարծիքներ են հնչում, որ Վանգան ընդհանրապես այդպիսի բաներ չի ասել, և որ նման լուրեր են ներմուծվում տեղեկատվական դաշտ՝ «Երկրագնդի գաղտնի տիրակալների» ծրագրերն իրականացնելու համար:

Ինչ որ է, կապրենք, կտեսնենք…

Կարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն փոխի դեպի լավը, լինի հանդուրժող թե՛ իր հասարակությունում, թե՛ տարբեր կրոնների, թե՛ տարբեր ազգերի ու ազգությունների հանդեպ: Եվ այդ ժամանակ չեն լինի վեճեր հակամարտություններ ու պատերազմներ…

 

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

 

 

Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Հոգևոր-մշակութային


20/01/2016