ՄԵՆՔ
Ներկայացնում ենք հատվածներ բելառուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչի վերջին հարցազրույցներից, որոնցում նա խոսում է հասարակական եւ պետական կյանքում մտավորականության հսկայական ու անփոխարինելի դերի մասին: Ի դեպ, հարցազրույցում Նոբելյան մրցանակակիրը, որպես քաջ, ազնիվ ու անկաշառ մտավորականի օրինակ, բերում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի օրինակը: Ահա.
«Ես հիմա ավելի շատ ուզում եմ խոսել մեր՝ մտավորականներիս մեղքերի մասին՝ 90-ական թվականերին տեղի ունեցածի համար: Եվ դա լինելու է ցավոտ, շա՜տ ցավոտ մի խոսակցություն: Եվ՝ անկանխատեսելի հետեւանքներով:
Գիտե՞ք, մի անգամ հայ հռչակավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, որին Լեռնայի Ղարաբաղում ուղղակի աստվածացնում էին, ելույթ ունենալով բարձր ամբիոնից՝ ասում է. «Մենք՝ մտավորականներս, մեղավոր ենք այն քաոսի, այն ողբերգության համար, որ տեղի է ունենում»: Այսքա՛նը: Իսկ երբ նա վերադառնում է իր տեղը՝ թքում են նրա վրա: Կնո՛ջ վրա: Բանաստեղծուհո՛ւ: Ահա այսպես»:
Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Հոգևոր-մշակութային