ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՆԱԿԸ
Այս սուրբ՝ հայոց բանակի կազմավորման օրը, հազար-հազարավորների մեջ, որ հիմա ծառայում ու պաշտպանում են մեր հայրենիքը, ուզում եմ շնորհավորել նաեւ իմ թոռներին ու նրանց անունը տալ: Նրանք հինգն են եւ ծառայում են մեր երկրի տարբեր զորամասերում: Բայց մինչ նրանց անունը տալը, ես պետք է հիշեմ հորս՝ Ադանայում ծնված ու եղեռնի տառապանքները տեսած ու քաշած՝ Բարսեղ Կոշկարյանի անունը: Նա չտեսավ իր երազած անկախ Հայաստանը, չտեսավ, թե ինչպես են թոռները զենքով պաշտպանում իր ԵՐԱԶԱՆՔԸ:
Կեցցե՛, մեր բանակը, կեցցե՛ն, հազարավոր զինվորների հետ նաեւ իմ թոռները՝ Ալբերտը, Նարեկը, Գրիգորը, Սեւակը եւ Վլադիմիրը, որ հիմա, այս տոն, ուրախության օրը, կանգնած են սահմանին:
Կեցցե՛, ադանացի Բարսեղ Կոշկարյանի երազած անկախ ու ազատ մեր Հայրենիքը:
Արաքս ԿՈՇԿԱՐՅԱՆ
Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Հոգևոր-մշակութային