Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՎարդան ջան, տղա՛ս, ասես երեկ լիներ, որ մայրիկիդ ձեռքը բռնած առաջին անգամ մտար դասարան: Այնքան լավ փոքրիկ էիր, խելոք, ուշիմ, պարտաճանաչ, աշխատասեր… Բոլորս քեզ շատ էինք սիրում քո բարության, ազնվության, համարձակության ու ընկերասիրության համար… Հիմա արդեն զինվոր ես. ո՜նց թռան տարիները: Արդեն 20 տարեկան ես: Վստահ եմ, որ բանակում էլ նույն արդարամիտ, քաջ ու շիտակ տղան ես: Վստահ եմ, որ հրամանատարներդ նույնքան գոհ են քեզնից, որքան մենք` քո ուսուցիչները: Հաստատ մարտական ընկերներդ դպրոցական ընկերներիդ նման քեզ շատ են սիրում:

Ծնունդդ շնորհավոր, տղա՛ս, աղոթում եմ, որ տարեդարձդ դիմավորես ուրախ սրտով, բարձր տրամադրությամբ: Որ անփորձանք ու պատվով ծառայես Հայրենիքին ու բարով տուն վերադառնաս: Որ երջանիկ ապագա ունենաս:

Գրկում ու համբուրում եմ քեզ:

Քո առաջին ուսուցչուհի`

 

Ալլա Մայիլյան

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ


25/02/2016