ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Միջուկային զենք ունեցող` աշխարհի բոլոր երկրները միասին մարտական հերթապահության մեջ են պահում 5027 միջուկային մարտագլխիկ, իսկ պահեստում եղածները մոտ 15500 հատ են: Ամենախոշոր միջուկային տերություններն են Ռուսաստանը (2427 մարտագլխիկ), ԱՄՆ-ը (2150), Ֆրանսիան (290) և Մեծ Բրիտանիան (160): Բացի նրանցից, մարտական հերթպահության մեջ չընդգրկված միջուկային մարտագլխիկներ ունեն նաև Չինաստանը (200 հատ), Հնդկաստանը (80-110), Պակիստանը (90-110) և Իսրայելը (80):
Անցյալ տարվա մայիսին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 1961թ. ի վեր առաջին անգամ հայտարարեց, որ երկրի սպառազինության մեջ ընդգրկված են 5113 ծավալված և չծավալված մարտական լիցքեր: Ռուսաստանն իր միջուկային զենքի պաշարի մեծությունը գաղտնի է պահում:
Այս տվյալները հրապարակել է խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի ինստիտուտը: