Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՄԵԾԱՆԱ ԿԱՆԱՆՑ ԹԻՎԸ



ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՄԵԾԱՆԱ ԿԱՆԱՆՑ ԹԻՎԸՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հանել է հրթիռակիրների, ականազերծիչ  նավերի, հարվածային ուղղաթիռների և քիմիական պաշտպանության ուժերի  անձնակազմում ծառայող կանանց թվի սահմանափակումը, որը մինչ օրս գործում էր բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության և ծառայության բարդ պայմանների պատճառով:

Ցամաքային զորքերում կանայք կներգրավվեն հարվածային ուղղաթիռների և հակաքիմիական պաշտպանության զորքերի անձնակազմերում: Ծովային ուժերում կանայք կարող են ծառայել հրթիռակիրների և ականազերծիչ նավերի վրա:

Խորագիր՝ Նորություններ


16/03/2016