Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՇԱՄ ԲՈՐԱՆՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ



9-15-3-1Մարտի 13-ին 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վարշամ Բորանյանը հռչակվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի  չեմպիոն: Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով պարտության մատնեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին:

Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակչում Բորանյանը նույն հաշվով գերազանցեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստանդինովին: Կիսաեզրափակչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին:

Հայաստանը նվաճել է Եվրոպայի առաջնության 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում 2-րդն է:

Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Մարզաշխարհ


17/03/2016