ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ
Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ավելի քան 100 ռազմական ինժեներների ճամբարային հավաքը, որին ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական հատուկ տեխնիկա:
Դաշտային ճամբարային հավաքի ընթացքում ականազերծող ինժեներները փորձարկում են մարտավարական, կրակային պատրաստության, բարդ ռելիեֆային տեղանքում ռազմական տեխնիկայի ղեկավարման մեխանիզմները:
Մինչ գործնական պարապմունքների մեկնարկը` զինծառայողների հետ անցկացվել են տեսական պարապմունքներ, որոնց ընթացքում ներկայացվել են ինժեներական կառույցների պատրաստման տեխնոլոգիաները, տեսակները, ինչպես նաև տարբեր արգելքների հաղթահարման մեխանիզմները:
Ռուսաստանյան ռազմաբազայի ինժեներները պետք է նաև յուրացնեն ջրի հայթայթման և զտման ՍԿՈ-10 «Հիգիենա» համալիր մաքրման կայանների բացազատման մեխանիզմները:
Խորագիր՝ Նորություններ