Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ն ՋԱՆՈՒՄ Է ԽԶԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՊ-Ի ՄԻՋԵՎ ԿԱՊԸ



ԱՄՆ-Ն ՋԱՆՈՒՄ Է ԽԶԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՊ-Ի ՄԻՋԵՎ ԿԱՊԸԱՄՆ-ը աշխատում է խզել Թուրքիայի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության միջև կապը։ Այդ մասին Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:

«Մենք հետագայում նույնպես մտադիր ենք մեկուսացնելու  «Իսլամական պետությանը»  ու ճնշում գործադրելու նրա վրա, այդ թվում՝ կտրենք Սիրիայի հարավում մնացած հաղորդակցության, ինչպես նաև դեպի Թուրքիա տանող ուղիները», – ասել է պենտագոնի ղեկավարը:

Խորագիր՝ Նորություններ


23/03/2016