ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒ 3 ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ բախումները:
Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում, հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր:
Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի:
Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: ՊԲ հակաօդայինների կողմից բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում