ԻՐԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ Է ՎԵՐՑՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՀՐԹԻՌ
Վերջերս Իրանը փորձարկել է սեփական արտադրության երկու նոր հրթիռ` «Մերսադ» և «Շահին», որոնք արդեն ընդգրկվել են երկրի ՀՕՊ ստորաբաժանումների սպառազինության մեջ: «Մերսադը» միջին հեռահարության հրթիռ է, որը նախատեսված է միջին և ցածր բարձրությունների վրա թռչող ժամանակակից ինքնաթիռներ խոցելու համար, հեռահարությունը 150կմ է: «Շահինի» մարտավարական բնութագրերի մասին տեղեկություններ չկան:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան