ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԶԵՆՔԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Իսրայելի պաշտպանության նախարարության տեխնոլոգիական ստորաբաժանումը մշակել է «Emulsion» կոչվող համակարգը, որի շնորհիվ հնարավոր է պայթեցնել ստորերկրյա այն թունելները, որոնցով մաքսանենգները Սինայի թերակղզուց Գազա են տեղափոխում զենք և արգելված այլ ապրանքներ: Հատուկ մեքենաները հողի մեջ են բաց թողնելու հեղուկներ, որոնք առանձին-առանձին անվտանգ են, բայց ստորերկրյա խոռոչներում միանալու դեպքում վերածվում են պայթուցիկ նյութի:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան