Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ



Մայիսի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթի» միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացում քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի» հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթի» կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում «Մայքրոսոֆթի» ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով` միաժամանակ  պատրաստակամություն հայտնելով խորացնելու այն:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը էլ ավելի բարձրացնելու պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից:

Խորագիր՝ Նորություններ


06/05/2016